slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում միջազգային համագործակցությունը

News_Image

Միջազգային առաջատար «GTH DNA» խորհրդատվական կազմակերպության Կենտրոնական Ամերիկայի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Կայլ Շրոյդերը, «ThermoFisher scientific» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Սատենդրա Կումարը, Վրաստանում «ThermoFisher scientific» ընկերության ներկայացուցիչ Ակակի Պետրիաշվիլին և վրացական «ABM» ընկերության ներկայացուցիչ Վաժա Գելիաշվիլին նոյեմբերի 29-ին այցելել էին Հայաստան՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ, դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում համագործակցության կապերի ամրապնդման, միջազգային լավագույն փորձի  տեղայնացման հետ կապված մի շարք կարևոր հարցերի քննարկման և հետագա փոխգործակցության շրջանակների ընդլայնման նպատակով:
Այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել  Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի և կազմակերպության ղեկավար ու փորձագիտական անձնակազմի հետ: Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի, քննարկվել են  դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում փոխգործակցության շրջանակներն ու կարևոր ուղղությունները, մասնավորապես՝ ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման, քաղաքականության մշակման, անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների մշակման և կատարելագործման ապահովման, ինչպես նաև ԴՆԹ հետազոտությունների լաբորատորիայի որակյալ գործունեության ապահովման վերաբերյալ:
Դեռևս այս տարվա հունիսին Թբիլիսիում միջազգային սիմպոզիումին մասնակցության շրջանակներում Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի և ԱՄՆ գործընկերոջ՝  «GTH DNA» խորհրդատվական ընկերության ղեկավար Թիմ Շելբերգի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որի արդյունքում կայացավ միջազգային գործընկերների այս այցը, քննարկվել են նաև Հայաստանում դատագենետիկական փորձաքննություններին և ԴՆԹ տվյալների բազայի ձևավորմանն առնչվող խնդիրների շուրջ Հայաստանում համատեղ միջազգային  սիմպոզիումի կազմակերպման հետ կապված հարցերը:
Հյուրերը շրջայց են կատարել նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումներում, տեղում ծանոթացել ԴՆԹ նույնականացման դատագենետիկական լաբորատորիայի հնարավորություններին, այդ թվում՝ նորագույն սարքավորումային համալիրների գործարկման և արդյունավետ կիրառման հետ կապված ընթացակարգերին:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտ ամսից Փորձաքննությունների ազգային բյուրոյում միջազգային չափանիշներին համապատասխան իրականացվում են կենսաբանական ծագման բոլոր տեսակի նմուշների
ԴՆԹ նույնականացման դատագենետիկական փորձաքննություններ՝ գրանցելով առաջադեմ արդյունքներ:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում առկա միջազգային նորագույն հնարավորությունների և փորձի ներդրման նպատակով միջազգային գործընկեր կառույցների հետ ակտիվ համագործակցության ծավալումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղության շարունակական զարգացմանը, փորձագիտական հնարավորությունների կատարելագործմանն ու հավաստի արդյունքների ապահովմանը։

04 December 2023